ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Թուրքիային ու Ադրբեջանին պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ. Ստեփան Դանիելյան

Թուրքիային ու Ադրբեջանին պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ. Ստեփան Դանիելյան
16.08.2022 | 07:34

Ադրբեջանի նախարարի այն հայտարարությունը, որ իրենք Նախիջևանի հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում, կարծես թե, ճիշտ չի ընկալվել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել ևս մեկ մեկնաբանություն:
Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ՝ հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար:


Այս այստեղ է այդ ճանապարհի հարցում չշտապելու պատճառը: Իրենց պետք չի հիմա մի պայմանագիր, որը վերահսկվի հայկական (իրականում՝ ռուսական) կողմից, ըստ ազգային օրենսդրության ու կանոնակարգի, ու նման պայմանավորվածության տակ չեն ցանկանում ստորագրություն դնել: Ավելի լավ են համարում հարցը թողնել առկախված:


Դա թողնում են հետագայում, ավելի բարենպաստ պայմանների դեպքում ամբողջությամբ այն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար՝ մինչ այդ իրենց ազատ համարելով որևէ պայմանավորվածությունից: Սա լավ հասկանում է Իրանն ու վճռական հայտարարություններ է անում այդ կապակցությամբ:


Իսկ թե ինչ են մտածում Ռուսաստանում, դժվար է ասել, երևի դեռ վերջնական որևէ որոշում չունեն. ՈՒկրաինայի վիճակից է կախված իրենց ապագա քաղաքականությունը:

Դիտվել է՝ 17963

Մեկնաբանություններ